Երեխաների հետ ուղևորություն պլանավորելիս գեղեցիկ վայր ընտրելը միայն սկիզբն է։ Հետո գալիս են մյուս հարցերը․ որտե՞ղ են քնելու փոքրիկները, ի՞նչ են ուտելու, ինչո՞վ են զբաղվելու, և արդյոք մեծերը ժամանակ կունենան մի բաժակ սուրճ հանգիստ խմելու։

Black Inn Dilijan-ում կարող եք մի քանի ընտանիքով հանգստանալ նույն տանը, միասին կազմակերպել օրը և պահպանել երեխաների սովորական ռիթմը։ Տունը տրամադրվում է ամբողջությամբ՝ միայն ձեր խմբին, և նախատեսված է մինչև 15 գիշերակացով հյուրի համար։

Մի քանի ընտանիքով՝ մեկ տանիքի տակ

Ընտանիքներով հանգստի հաճույքներից մեկը միասին անցկացրած ժամանակն է։ Երեխաները կարող են միասին խաղալ, իսկ մեծերը՝ զրուցել, ճաշ պատրաստել ու հերթով օգնել իրար։

Միաժամանակ կարևոր է ունենալ առանձին սենյակներ՝ քնելու և հանգստանալու համար։ Black Inn-ն ունի 6 ննջասենյակ և 6 սանհանգույց, որպեսզի մեծ խմբով առօրյան կազմակերպելն ավելի հարմար լինի։

Հինգ ննջասենյակում երկտեղանի մահճակալներ են, իսկ վեցերորդում՝ չորս մեկտեղանի։ Ամրագրելիս միասին կքննարկենք՝ ինչպես տեղավորվել ձեր ընտանիքների և երեխաների կազմին համապատասխան։

Ննջասենյակ մեկտեղանի մահճակալներով՝ կապույտ պատերով Հյուրասենյակ՝ վառ գունավոր կտավով, կոմոդով և հատակի լամպով

Տաք փակ լողավազան՝ նաև զով եղանակին

Երեխաների հետ հանգստի ծրագիրը հաճախ փոխվում է եղանակի հետ։ Դիլիջանում զբոսանքի համար նախատեսված օրը կարող է անձրևել կամ պարզապես ավելի զով լինել, քան սպասում էիք։

Black Inn-ում կա փակ տաքացվող լողավազան, որի ջուրը պահպանում ենք մոտ 28–30°C։ Այն կարող եք ներառել ընտանեկան հանգստի ծրագրում նաև աշնանն ու ձմռանը։

Լողավազանից օգտվելը ներառված է տան վարձակալության արժեքում։ Երեխաների լողը կազմակերպեք մեծահասակի մշտական հսկողությամբ՝ նախապես պայմանավորվելով, թե ով է այդ պահին հետևելու նրանց։

Black Inn-ի տաքացվող լողավազանը՝ փիրուզագույն պատերով և ապակե տանիքով Տեսարան լողավազանից՝ ապակեպատ պատի միջով դեպի Դիլիջանի անտառապատ բլուրները

Խաղալու ժամանակ՝ բացօթյա տարածքում

Երբ եղանակը թույլ է տալիս, օրը կարելի է շարունակել դրսում։ Տարածքում կա մանկական խաղահրապարակ, իսկ ընտանեկան զբաղմունքների համար՝ նաև սեղանի թենիս և ավազե վոլեյբոլի դաշտ։

Պարտադիր չէ ամբողջ օրը մանրամասն ծրագրել։ Երբեմն երեխաներին բավական է միասին խաղալու ժամանակը, իսկ ձեզ՝ նրանց խաղին միանալը կամ կողքին նստած զրուցելը։

Սեղանի թենիսի խաղ բակում՝ քարե պատի և աշնանային ծառերի մոտ Ավազե վոլեյբոլի խաղադաշտը ցանցով՝ կանաչ լեռնալանջի ֆոնին

Խոհանոց, որտեղ կարող եք պատրաստել երեխաների սիրելի ուտելիքը

Փոքրիկների հետ ճանապարհ գնալիս սնունդը կարևոր հարց է։ Մեկը սովոր է առավոտյան շիլա ուտել, մյուսը՝ որոշակի ժամին ճաշել, իսկ երրորդը նոր ուտեստներ փորձելու ցանկություն չունի։

Black Inn-ի հագեցած խոհանոցում կարող եք պատրաստել ձեր երեխաների սովորական ուտելիքը և ուտելու ժամերը հարմարեցնել ձեր ընտանիքին։

Տեղում կան պատրաստելու ու մատուցելու համար անհրաժեշտ պարագաները և խնամքով ընտրված սպասքը։ Տրամադրում ենք նաև աղ, պղպեղ, ձեթ, շաքարավազ, սուրճ և խոտաբույսերով թեյ։

Ձեզ հետ բերեք ձեր նախընտրած մթերքները, երեխաների սնունդն ու նրանց հատուկ անհրաժեշտ պարագաները։

Ընդհանուր տարածք՝ բազկաթոռներով և երկար ճաշասեղանով Գցված սեղան կանաչ ափսեներով, բաժակներով և կարմիր ծաղիկներով

Ավելի քիչ կենցաղային գործեր

Մի քանի ընտանիքով ճաշելուց հետո ամանների քանակն արագ է մեծանում։ Խոհանոցում առկա աման լվացող մեքենան օգնում է ավելի քիչ ժամանակ անցկացնել լվացարանի մոտ։

Իսկ սուրճի ապարատը՝ առավոտը սկսել ձեր սիրելի սուրճով։ Գուցե հենց այն պահին, երբ երեխաները դեռ նախաճաշում են, ու օրը ոչ մի տեղ շտապելու կարիք չկա։

Տրամադրում ենք նաև սրբիչներ, խալաթներ և մեկանգամյա հիգիենիկ պարագաներ, որպեսզի ճամպրուկներում ավելի քիչ առօրյա իրեր տեղավորեք։

Փոքրիկների քունը՝ նախապես մտածված

Եթե գալիս եք փոքր երեխաների հետ, նախապես տեղեկացրեք նրանց տարիքն ու քնելու կարիքները։

Կարող ենք տրամադրել երկու մանեժ՝ մինչև 4 տարեկան երեխաների համար։ Դրանց անհրաժեշտությունը նշեք ամրագրելիս, որպեսզի պատրաստենք մինչև ձեր ժամանումը։

Տանն առկա են ջեռուցման և հովացման համակարգեր՝ տարվա տարբեր եղանակներին հարմարավետ մնալու համար։

Հանգիստը նաև մեծերի համար է

Երբ երեխաների ուտելու, քնելու և զբաղմունքների հիմնական հարցերը կազմակերպված են, ավելի հեշտ է ժամանակ գտնել նաև ձեզ համար։

Black Inn-ում կարող եք օգտվել ռուսական շոգեբաղնիքից, իսկ երեկոյան հավաքվել բուխարու շուրջ։ Շոգեբաղնիքը ներառված է տան վարձակալության արժեքում, բուխարու համար փայտը նույնպես տրամադրում ենք։

Եթե ցանկանում եք օգնություն ունենալ սեղանի կազմակերպման և հավաքելու հարցում, կարող եք նախապես քննարկել հավելյալ սպասարկման ծառայությունը։ Դրա ծավալն ու արժեքը համաձայնեցվում են առանձին։

Կին՝ սրբիչով փաթաթված, հանգստանում է շոգեբաղնիքի լուսավորված նստարանին՝ տաք քարերով վառարանի կողքին Ծածկած տաղավար՝ երկար փայտե սեղանով, բազմոցներով և կանաչ բլուրների տեսարանով

Ի՞նչ վերցնել երեխաների հետ Դիլիջան գալիս

Որպեսզի պատրաստվելն ավելի հեշտ լինի, ցանկում ներառեք՝

  • եղանակին համապատասխան հագուստ և փոխնորդ հագուստ,
  • լողազգեստ ու չսահող հողաթափեր,
  • անձնական խնամքի պարագաներ և անհրաժեշտ դեղեր,
  • երեխաների սիրելի սնունդն ու հատուկ սպասքը, եթե օգտագործում են,
  • քնի սիրելի խաղալիքը կամ գիրքը,
  • մեկ-երկու ընտանեկան կամ սեղանի խաղ։

Սրբիչները, հիմնական սպասքն ու խոհանոցային պարագաները տեղում են։ Իսկ եթե որևէ հատուկ իրի առկայությունը կարևոր է ձեր ընտանիքի համար, պարզապես ճշտեք մեզ հետ մինչև ճանապարհ ընկնելը։

Մի օր էլ՝ առանց հավաքվելու շտապողականության

Երեխաների հետ առաջին օրը հաճախ անցնում է ճանապարհով, տեղավորվելով ու նոր միջավայրին ծանոթանալով։

Երկու գիշերով մնալու դեպքում ունենում եք մի ամբողջ օր՝ առանց ժամանելու կամ մեկնելու շտապողականության։ Կարող եք հանգիստ նախաճաշել, խաղալ, լողալ և օրը հարմարեցնել երեխաների տրամադրությանը։

Մեկից ավելի գիշեր ամրագրելիս Black Inn-ում գործում է նաև զեղչ։ Ձեր ընտրած օրերի արժեքը ճշտեք մեզ հետ։

Պլանավորենք ձեր ընտանեկան հանգիստը

Երեխաների հետ լավ հանգիստը սկսվում է փոքր հարցերը նախապես ճշտելուց։ Գրեք մեզ՝ նշելով ձեր նախընտրած օրերը, մեծահասակների ու երեխաների քանակը և երեխաների տարիքը։

Կօգնենք քննարկել սենյակներով տեղավորումը, մանեժների անհրաժեշտությունը և ձեր ընտանիքի համար կարևոր մանրամասները։