Մեծ խմբով հանգիստ պլանավորելիս գեղեցիկ նկարները դեռ բավարար չեն։ Ուզում եք վստահ լինել, որ բոլորը հարմար կտեղավորվեն, միասին հավաքվելու տեղ կունենաք, իսկ ճանապարհ ընկնելուց առաջ ստիպված չեք լինի տան կեսը հավաքել ճամպրուկների մեջ։
Ահա մի քանի հարց, որոնք արժե ճշտել՝ Դիլիջանում ընտանիքով կամ ընկերներով տուն ամրագրելուց առաջ։
Ամբողջ տունը միայն ձե՞ր խմբին է տրամադրվում
Մի քանի ընտանիքով կամ ընկերներով հանգստանալիս կարևոր է ունենալ ձեր միջավայրը՝ միասին ճաշելու, զրուցելու և օրը ձեր նախընտրած ձևով անցկացնելու համար։
Black Inn Dilijan-ը տրվում է ամբողջությամբ՝ միայն ձեր խմբին, և նախատեսված է մինչև 15 գիշերակացով հյուրի համար։
Քանի՞ ննջասենյակ և սանհանգույց կա
Հյուրերի ընդհանուր թիվը միայն մեկ կողմն է։ Կարևոր է նաև հասկանալ՝ ինչպես եք բաժանվելու սենյակներով, և արդյոք բոլորին հարմար կլինի։
Black Inn-ն ունի 6 ննջասենյակ և 6 սանհանգույց։ Ամրագրելիս կարող եք մեզ հետ ճշտել քնելու տեղերի դասավորությունը՝ ձեր ընտանիքների ու խմբի կազմին համապատասխան։
Լողավազանն ու շոգեբաղնիքը ներառվա՞ծ են արժեքում
Մինչ ամրագրելը արժե իմանալ՝ նշված հարմարություններից օգտվելն առանձին վճար ունի՞։
Black Inn-ում տաքացվող փակ լողավազանն ու ռուսական շոգեբաղնիքը ներառված են հանգստի արժեքում։ Լողավազանի ջուրը պահպանում ենք մոտ 28–30°C, որպեսզի այն հաճելի լինի նաև Դիլիջանի զով օրերին։
Փայտ, սրբիչներ ու խալաթներ տրամադրո՞ւմ են
Սրանք փոքր հարցեր են թվում, մինչև սկսում եք պատրաստվել ճանապարհին․ բուխարու համար փայտ վերցնե՞լ, բոլորի համար սրբիչներ հավաքե՞լ, լողավազանից հետո ի՞նչ հագնել։
Black Inn-ում տրամադրում ենք փայտ, սրբիչներ և խալաթներ, ինչպես նաև մեկանգամյա հիգիենիկ պարագաներ։ Այս մանրուքների մասին նախապես հոգացել ենք, որպեսզի դուք ավելի քիչ բան հավաքեք և ավելի հանգիստ ճանապարհ ընկնեք։
Խոհանոցում ի՞նչ կա․ միայն տեխնիկա՞, թե՞ նաև անհրաժեշտ մանրուքները
Միասին ուտելիք պատրաստելը հանգստի հաճելի մասն է։ Բայց ոչ ոք չի ուզում տեղ հասնելուց հետո պարզել, որ աղ չկա, ձեթը մոռացել է, իսկ սուրճի հետ շաքարավազ չկա։
Black Inn-ի խոհանոցում առկա են պատրաստելու և սեղան գցելու համար անհրաժեշտ խոհանոցային պարագաներն ու գեղեցիկ սպասքը։
Տրամադրում ենք նաև՝
- աղ և պղպեղ,
- ձեթ,
- երեք տեսակի սուրճ,
- շաքարավազ,
- և մեր սիրելի մանրուքներից մեկը՝ համեղ խոտաբույսերով թեյ։
Առավոտյան սուրճը կամ երեկոյան թեյը վայելելու համար պետք չէ ամեն մանրուք առանձին բերել։
Ի՞նչ վերցնել ձեզ հետ
Ուզում ենք, որ պատրաստվելիս հիմնականում մտածեք երեք բանի մասին՝ հագուստ, լողազգեստ և ձեր նախընտրած ուտելիքը։
Իհարկե, վերցրեք նաև ձեր անձնական անհրաժեշտ իրերը։ Իսկ տան առօրյա մանրուքները՝ սրբիչներից մինչև աղ ու թեյ, թողեք մեզ։
Հարմարավետությունը հենց այս դետալներից է կազմվում․ երբ ամեն ինչ իր տեղում է, դուք կարող եք պարզապես վայելել ձեր մարդկանց հետ անցկացրած ժամանակը։
Մուտքի, ելքի և հավաքույթների պայմաններն ինչպիսի՞ն են
Մեծ խմբով հանգիստ պլանավորելիս նախապես ճշտեք նաև ժամերն ու տան կանոնները։
Black Inn-ում մուտքը 14։00-ից է, իսկ ելքը՝ մինչև 12։00։ Եթե նախատեսում եք հրավիրել նաև ցերեկային հյուրերի, նախապես տեղեկացրեք մեզ․ 15 անձը գերազանցելու դեպքում գործում է հավելավճար։
Բացօթյա բարձր երաժշտությունն արգելվում է 23։00-ից հետո, իսկ ընտանի կենդանիներով այցելություն չենք ընդունում։
Հանգիստ Դիլիջանում՝ մտածված մանրուքներով
Black Inn-ում մեզ համար կարևոր է, որ տունը լինի ոչ միայն գեղեցիկ, այլև հարմար ապրելու համար՝ մեծ խմբով, երեխաներով և միասին անցկացրած երկար երեկոներով։
Տաք լողավազան, շոգեբաղնիք, բուխարի, գեղեցիկ սպասք ու մի բաժակ խոտաբույսերով թեյ․ ամեն մեկն իր փոքր դերն ունի ձեր հանգիստը հաճելի դարձնելու մեջ։