Աշնանը Դիլիջան գնալու առիթները շատ են․ գունափոխվող անտառներ, զով օդ, երկար զբոսանքներ։ Իսկ օրվա վերջում հատկապես հաճելի է վերադառնալ մի տուն, որտեղ տաք է, հարմարավետ, և երեկոն դեռ նոր է սկսվում։
Black Inn Dilijan-ում աշնանը պատրաստվում ենք նաև տան ներսում․ ամեն տարի տունը զարդարում ենք աշնանային ձևավորմամբ, որպեսզի ձեր հանգիստն ավելի գեղեցիկ ու հետաքրքիր լինի։
Աշնանային տրամադրություն՝ նաև տան ներսում
Մեզ համար կարևոր է, որ տարվա եղանակը զգացվի ոչ միայն պատուհանից դուրս։ Աշնանային դեկորը մեր ձևն է՝ տանը նոր տրամադրություն հաղորդելու և հյուրերին սեզոնի գեղեցկությունը փոխանցելու։
Ուզում ենք, որ ներս մտնելիս հաճելի լինի շուրջը նայել, նկատել դետալները, ընտրել ձեր սիրելի անկյունն ու այնտեղ մի բաժակ թեյ վայելել։
Ձևավորումը նաև գեղեցիկ առիթ է ընտանեկան ու ընկերական լուսանկարների համար․ հիշողություններ, որոնց նայելիս կհիշեք հենց ձեր աշունը Դիլիջանում։
Դրսում՝ զով աշուն, ներսում՝ տաք լողավազան
Լողազգեստը դեռ մի՛ պահեք մինչև ամառ։
Black Inn-ի փակ տաքացվող լողավազանի ջուրը պահպանում ենք մոտ 28–30°C։ Այստեղ լողալը կարող եք ներառել նաև աշնանային հանգստի ծրագրում՝ անկախ նրանից՝ օրը զբոսանքի համար արևոտ է, թե անձրևոտ։
Պանորամային ապակիների շնորհիվ դրսի տեսարանը մնում է ձեր հանգստի մասը, իսկ դուք վայելում եք տաք ջուրն ու հանգիստ միջավայրը։
Ռուսական շոգեբաղնիք՝ զով օրերի համար
Աշնանային հանգիստը կարող եք լրացնել նաև ռուսական շոգեբաղնիքով։
Պետք չէ առանձին տեղ փնտրել կամ օրը տարբեր վայրերի միջև բաժանել․ լողավազանն ու շոգեբաղնիքը հենց Black Inn-ում են և ներառված են տան վարձակալության արժեքում։
Դուք եք որոշում օրվա ընթացքը՝ երբ զբոսնել, երբ հանգստանալ և երբ հավաքվել ընդհանուր սեղանի շուրջ։
Երեկոները՝ բուխարու շուրջ
Աշնանը հաճախ հենց երեկոյին ես ամենաշատը սպասում։
Բուխարի, տաք թեյ ու զրույցներ, որոնց համար սովորական օրերին ժամանակ չի մնում։ Երեխաները կողքին են, ընկերները՝ միասին, և ոչ ոք դեռ չի շտապում հրաժեշտ տալ։
Black Inn-ում տրամադրում ենք բուխարու համար փայտ, իսկ խոհանոցում ձեզ սպասում են նաև սուրճն ու մեր սիրելի խոտաբույսերով թեյը։ Մնում է ընտրել՝ ինչով եք սկսելու ձեր երեկոն։
Աշնանային հանգիստ՝ ընտանիքով կամ ընկերներով
Եթե փնտրում եք տուն Դիլիջանում 10–15 անձի համար, որտեղ կարող եք մի քանի ընտանիքով հավաքվել, Black Inn-ը տրամադրվում է ամբողջությամբ՝ միայն ձեր խմբին։
Տունը նախատեսված է մինչև 15 գիշերակացով հյուրի համար և ունի 6 ննջասենյակ ու 6 սանհանգույց։
Կարող եք միասին պատրաստել ընթրիքը, երկար նստել սեղանի շուրջ և ժամանակ ունենալ թե՛ ընդհանուր զբաղմունքների, թե՛ առանձին հանգստանալու համար։
Տրամադրում ենք սրբիչներ, խալաթներ, հիգիենիկ պարագաներ, իսկ խոհանոցում առկա են պատրաստելու և մատուցելու համար անհրաժեշտ պարագաներն ու գեղեցիկ սպասքը։
Մի փոքր ավելի երկար մնալու առիթ
Աշնանը Դիլիջանում հաճելի է ունենալ մի ամբողջ օր՝ առանց ժամանելու կամ մեկնելու շտապողականության։
Առավոտյան՝ հանգիստ սուրճ, հետո՝ զբոսանք, լողավազան կամ պարզապես տանը մնալու հաճույք։ Պարտադիր չէ ամեն ժամը ծրագրել։
Մեկից ավելի գիշեր ամրագրելու դեպքում Black Inn-ում գործում է նաև զեղչ։ Ձեր ընտրած օրերի համար վերջնական արժեքը կարող եք ճշտել մեզ հետ։
Ձեր աշունը՝ Black Inn-ում
Մենք ամեն տարի տունը զարդարում ենք աշնանային, որպեսզի այստեղ անցկացրած օրերն ունենան իրենց հատուկ տրամադրությունը։ Իսկ տան իրական ջերմությունը լրացնում եք դուք՝ ձեր զրույցներով, ծիծաղով և միասին անցկացրած պահերով։