Black Inn-ում յուրաքանչյուր եղանակ իր հաճույքն ունի։ Ամռանը՝ բացօթյա խաղեր ու երկար երեկոներ տաղավարում, աշնանը՝ գունավոր տեսարաններ ու տաք լողավազան, ձմռանը՝ բուխարի, շոգեբաղնիք ու խաշի շուրջ հավաքվելու առիթ։ Գարունն էլ այն ժամանակն է, երբ նորից ուզում եք հավաքվել դրսում և միասին առիթ նշել։
Եթե փնտրում եք տուն Դիլիջանում՝ ընտանիքով կամ ընկերներով հանգստանալու համար, ընտրեք այն եղանակը, որն ամենաշատն է համապատասխանում ձեր ծրագրին։
Գարուն․ նոր տեսարաններ և բացօթյա հավաքույթներ
Գարնանը Black Inn-ի շուրջը կանաչում է, իսկ բացօթյա տարածքները նորից դառնում են հավաքվելու սիրելի վայր։ Հաճելի է նստել տաղավարում, միասին պատրաստել և օրվա մի մասն անցկացնել դրսում։
Սա նաև լավ ժամանակ է ընտանեկան առիթները պլանավորելու համար։ Ծնունդ, կնունք կամ մտերիմներով հավաքույթ կարող եք կազմակերպել՝ բացօթյա ձևաչափը նախապես համաձայնեցնելով։ Իսկ եթե օրը զով լինի, տան ջեռուցումն ու տաքացվող լողավազանը կօգնեն շարունակել հանգիստը ներսում։
Ամառ․ վոլեյբոլ, պինգ-պոնգ և միջոցառումներ դրսում
Ամռանը Black Inn-ի տարածքը հատկապես հաճելի է ակտիվ հանգստի համար։ Կարող եք ընկերներով խաղալ ավազե վոլեյբոլ, կազմակերպել պինգ-պոնգի փոքր մրցույթ, լողալ կամ պարզապես նստել տաղավարում ու զրուցել։ Երեխաների համար էլ կա մանկական խաղահրապարակ։
Տան հովացման համակարգը ներսում ապահովում է հարմարավետ միջավայր, երբ ուզում եք հանգստանալ բացօթյա զբաղմունքներից հետո։
Եթե մտածում եք Դիլիջանում բացօթյա հարսանիք, մեծ ծնունդ կամ կնունք կազմակերպելու մասին, կարող եք մեզ հետ քննարկել տարածքի ձևավորումն ու միջոցառման պայմանները։ Հյուրերի քանակը, կազմակերպչական մանրամասներն ու հավելյալ ծառայությունները համաձայնեցվում են նախապես։
Աշուն․ գունավոր տեսարաններ, տաք լողավազան և խաշի հավաքույթներ
Աշնանը Black Inn-ի շուրջ բացվող տեսարանները դառնում են դեղին, նարնջագույն ու կարմիր։ Դրսի զովությունն ավելի հաճելի է դարձնում տաք ջրում անցկացրած ժամանակը։
Լողավազանի ապակիներից կարող եք նայել աշնանային բնությանը, իսկ անձրևոտ օրերին՝ հետևել կաթիլներին՝ մնալով տաք ջրում։ Հետո օրը շարունակել շոգեբաղնիքում և երեկոն անցկացնել բուխարու մոտ։
Զով եղանակը նաև խաշի շուրջ հավաքվելու առիթ է։ Black Inn-ում կարող եք կազմակերպել խաշ ուտելու օր՝ ընտանիքի կամ ընկերների հետ։ Տաք տունը, ընդհանուր սեղանն ու միասին անցկացրած ժամանակը աշնանային հանգիստը դարձնում են ավելի ջերմ։
Ձմեռ․ տաք տուն, բուխարի և միասին լինելու ժամանակ
Ձմռանը տան հարմարավետությունն ամենակարևորն է դառնում։ Black Inn-ի ջեռուցման համակարգը, բուխարին, տաքացվող լողավազանն ու շոգեբաղնիքը հնարավորություն են տալիս հանգիստը վայելել նաև ցուրտ օրերին։
Կարող եք առավոտը սկսել խաշի սեղանի շուրջ, հետո վայելել տաք լողավազանն ու շոգեբաղնիքը, իսկ երեկոն անցկացնել բուխարու մոտ։ Եթե ձյուն լինի, պատուհաններից բացվող տեսարանն ավելի կլրացնի ձմեռային տրամադրությունը։
Սա հաճելի ձևաչափ է ընտանեկան հավաքույթի, ընկերներով հանգստյան օրերի կամ տոնական օրերը մեկ տանիքի տակ անցկացնելու համար։
Ձեր հանգիստը՝ տարվա ցանկացած եղանակին
Black Inn Dilijan-ը վարձակալվում է ամբողջությամբ՝ մինչև 15 հյուրի համար, ունի 6 ննջասենյակ և 6 սանհանգույց։ Տաքացվող լողավազանից և շոգեբաղնիքից օգտվելը ներառված է տան վարձակալության մեջ։
Ընտրեք՝ ուզում եք բացօթյա խաղերով ու միջոցառումներով ակտիվ օրեր, թե տաք ջուր, խաշի սեղան ու բուխարու մոտ հանգիստ երեկոներ։